| |
Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ալվարո Արբելոան մեկնաբանել է Չեմպիոնների լիգայում «Գալաթասարայի» դեմ տարած հաղթանակը։ Հիշեցնենք, որ «Արքայական» ակումբը 10 հոգով կարողացավ խոշոր հաշվով հաղթել հյուրերին (4:1): -Երկրպագուները պարգևատրեցին ինձ հաջող խաղի համար։ Երբ գոլ ես խփում, ապա քո հասցեին այլևս սուլոցներ չեն հնչում։Ես միշտ երախտապարտ եմ մեր երկրպագուներին աջակցության համար, հատկապես բարդ հանդիպումների ժամանակ»,-Արբելոայի խոսքերն է մեջբերում Marca-ն։
|