| |
Մադրիդի «Ռեալի» պաշտպան Մարսելոն Վիեյրան հերքել է այն տեղեկաատվությունը, որ նախորդ մրցաշրջանում Կրիշտիանու Ռոնալդուի հետ վեճ է ունեցել՝ -Ես շատ լավ հարաբերություններ ունեմ Ռոնալդուի հետ: Դուք ցանկանում եք ինչ-որ բաներ հորինել, և ես բարկանում եմ: Ասել եմ, որ Կասիլյասն արժանի է Ոսկե գնդակին, ինչպես և Կրիշտիանուն: Միշտ ժպիտով եմ պատասխանում, բայց երբեմն ցանկանում եք բաներ հնարել, և ես բարկանում եմ», -ասել է բրազիլացին: Մարսելոն նաև նշել է, որ ցանկանում է, որ Ոսկե գնդակը նվաճի Ռոնալդուն: -Ուզում եմ, որ Կրիշտիանուն հաղթի մրցանակը: Նա արժանի է հաղթանակի, քանի որ շատ է աշխատում և բարձր մակարդակոի խաղ է ցուցադրում, -ասել է Մարսելոն: Նշենք, որ անցած մրցաշրջանում հարցազրույցներից մեկում Մարսելոն ասել է, որ «Ոսկե գնդակը» նվաճելուն արժանի է դարպասապահ Իկեր Կասիլյասը:
|