| |
Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին համոզված է, որ նախորդ մրցաշրջանում լավ է խաղացել և արժանի է «Ոսկե գնդակին»: Le Monde-ին տված հարցազրույցում ֆրանսիացին հերթական անգամ անդադարձել է «Ոսկե գնդակի» թեմային: -Ես վստահ եմ իմ ուժերի վրա՝ արել եմ այն, ինչ պետք է անեի: Այո, յուրաքանչյուր խաղում գոլեր չեմ խփել, ինչպես արել է Ռոնալդուն, բայց ես միշտ անհանգստացրել եմ մրցակիցներիս, ուստի մենք տարբեր ֆուտբոլիստներ ենք: Քչերն են պաշտպանությունում կարողանում ինձ պես խաղալ:Այս տարի ինձ մոտ սայթաքումներ չեն եղել, հիանալի եմ անցկացրել մրցաշրջանն ինչպես «Բավարիայում», այնպես էլ հավաքականի կազմում: Մենք կարողացել ենք պատմական հաջողությունների հասնել: Վախենու՞մ եմ ես Ռոնալդուից՝ երբեք»,-ասել է Ռիբերին:
|