| |
Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն վնասվածքի պատճառով ստիպված կլինի բաց թողնել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի հինգերորդ տուրի՝ «Գալաթասարայի» դեմ հանդիպումը։ «Արքայական» ակումբի երկրպագուները որոշել են յուրահատուկ կերպով աջակցություն հայտնել պորտուգալացի հարձակվողին։ Իսպանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտի հյուսիսային տրիբունան լի կլինի «Ռոնալդուներով», քանի որ մոտ 45.000 երկրպագու, ի աջակցություն «Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդ ֆուտբոլիստին, կկրի Ռոնալդուի պատկերով դիմակներ։ |