| |
Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Դիեգո Լոպեսը նշել է ակումբում իր թիմակից Կրիշտիանու Ռոնալդուի կարևորությունը։ -Ռոնալդուն, միանշանակ, չափազանց կարևոր է մեզ համար։ Նա առանցքային խաղացող է, թեև շաբաթ օրը նրա փոխարինվելուց հետո մենք գեղեցիկ հաղթանակ տարանք։ Մեր թիմում մեծ թվով լավ խաղացողներ կան, բայց Ռոնալդուի պակասն ամեն դեպքում զգալի կլինի։Եթե իմ կամքով լիներ՝ «Ոսկե գնդակը» Ռոնալդուին շնորհելու համար ես հազար անգամ կքվեարկեի նրա օգտին։ Նախկինում նա իմ մրցակիցն էր և գրավել է իմ պաշտպանած դարպասը։ Հիմա մենք միասին ենք հանդես գալիս, և ես սիրում եմ նրան այնպես, ինչպես «Ռեալի» յուրաքանչյուր երկրպագու»,-ասել է Լոպեսը։
|