| |
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հայտարարել է, որ «Արսենալն» բախտը ժպտացել է, որ «Արքայական» ակումբը համաձայնել է Լոնդոնցիներին զիջել կիսապաշտպան Մեսութ Օզիլին։ -Անգլիական Պրեմիեր լիգայում հավասարակշռություն է հաստատվել, բայ ամենալավ կազմն, իմ կարծիքով, «Մանչեսթեր Սիթին» ունի։ «Արսենալում» ամեն ինչ լավ է, բայց, իհարկե, մենք օգնեցինք նրանց։ Վենգերը պետք է մեզ ընթրիքի հրավիրի այն բանի համար, որ նրանց տվեցինք Օզիլին։ Որոշումը ես եմ ընդունել։ Բեյլին ձեռք բերելուց հետո դժվար էր հիմնական կազմում տեղ գտնել Օզիլի համար, իսկ նրան պետք էր չզրկվել խաղային պրակտիկայից»,-ասել է իտալացի մարզիչը։
|