| |
Մադրիդի «Ռեալի» պատվավոր նախագահ Ալֆրեդո դի Ստեֆանոն չի կասկածում, որ 2012/13 մրցաշրջանների աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչման ամենաարժանի հավակնորդը «Արքայական» ակումբի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն է։ -Կրիշտիանուն ֆենոմենալ ֆուտբոլիստ է։ Նա զարմանահրաշ է և համար առաջինն է աշխարհում։ Այս տարի «Ոսկե գնդակը» պետք է նրան շնորհվի»,-հայտարարել է դի Ստեֆանոն։ Հիշեցնենք, որ այդ մրցանակի գլխավոր հավակնորդներից մեկը «Բավարիայի» ֆրանսիացի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին է։ Որոշ աղբյուրներ պնդում են, թե ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին հոգ է տարել այն մասին, որ «Ոսկե գնդակն» իր հայրենակիցն ստանա։
Նաև նշենք, որ Ռոնալդուն Միայն «Ալմերիայի» դեմ խաղում գերազանցեց Դի Ստեֆանոին Լա Լիգայում ուրիշի հարկի տակ խփած գոլերի քանակով: |