| |
«Ռեալ Մադրիդի» ֆուտբոլիստներից մի քանիսը՝ Խաբի Ալոնսոն, Ռաֆաել Վարանն ու Գարեթ Բեյլը մարզվել են այսօր մարզասրահում անհատական պլանով, Այն ինչ Սամի Խեդիրան, Ֆաբիու Կոենտրաուն և Կրիշտիանու Ռոնալդուն շարունակում են բուժման կուրսեր անցնել սեփական բժշկական շտաբում: -Սաներս կհաղթեն «Գալաթասարային», դրանում վստահ եմ,- Ասել է Անչելոտտին հետմարզումյա Մամլու ասուլիսի ժամանակ: Ֆուտբոլիստները մարզվում են, իսկ մենք շարունակենք երկրպագել նրանց, սպասել մինչև Նոյեմբերի 27-ը և մաղթենք առողջություն վնասվածք ստացածներին:
|