| |
Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Գարեթ Բեյլը կարծում է, որ այս տարի Ոսկե գնդակին պետք է արժանանա իր թիմակից Կրիշտիանու Ռոնալդուն: -Ես կարծում եմ, որ Ռոնալդուն աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է, և ոչ ոք նրան չի կարող հաավասարվել, -ասել է ֆուտբոլիստը:
Բեյլը նշում է, որ իրեն հատկապես հիացնում է թիմակցի խփած գոլերի քանակը: «Անգամ այն իրավիճակներում, երբ թվում է, թե նրա վրա մեծ ճնշում կա, նա իր խաղով և գոլերով ապացուցում է, որ լավագույնն է աշխարհում: Նրա խփած գոլերի քանակը պարզապես ապշեցուցիչ է», -ասել է ուելսցին: |