| |
2012 թվականին դառնալով «Պորտուի» խաղացող 9 մլն եվրոյի դիմաց՝ Մարտինեսը հիանալի մրցաշրջան անցկացրեց՝ 43 խաղերում դառնալով 31 գոլի հեղինակ: Ինչպես հայտնում է Marca պարբերականը՝ Կոլումբիացու համար պայքարը վերջին ամսին ուժգին սրություն է ձեռք բերել: Հիմնական հավակնոորդները Իսպանակա «Ռեալ Մադրիդն» ու Անգլիական «Մանչեսթեր Սիթին» են: Մի կողմից «Պորտուի» նախագահը ոչ մի կերպ չի ցանկանում «իջնել» ֆուտբոլիստի հրաժարագնից, ինչը ներկայիս դրությամբ կազմում է 40 Միլիոն եվրո: Իսկ վերջին շաբաթում նույն Մարտինեսի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում նաև Ֆրանսիական «Մոնակոն», որի բյուդջեն կբավարարի նման թանկարժեք ֆուտբոլիստի գնման համար: Հարկ է նշել, որ Պորտուգալական բարձրագույն առաջնության ընթացիկ խաղարկությունում հարձակվողը 9 անցկացրած խաում դարձել է 7 գոլի հեղինակ:
|