| |
Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ֆաբիու Կոենտրաուն ակումբում կմնա նախորդ պայմանագրով նախատեսված ժամկետից մեկ տարով ավելի։ Ֆուտբոլիստը երկարաձգել է պայմանագիրն «Արքայական» ակումբի հետ։ Ֆաբիուի նոր պայմանագիրը «Ռեալի» հետ ուժի մեջ կլինի մինչև 2018 թվականը։ Ավելի վաղ Մադրիդյան ակումբը բարձրացրել էր պաշտպանի աշխատավարձը: Հիշեցնենք, որ այս պահին 25-ամյա պաշտպանը վնսավածք ունի և դաշտ կվերադառնա հավանաբար հունվարին։ «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հերքել է Խաբի Ալոնսոյի տրանսֆերի մասին լուրերը: ԶԼՄ-ները վերջին շրջանում անընդհատ գրում էին, որ 31-ամյա ֆուտբոլիստը հետաքրքրում էր «Յուվենտուսին» ու «Լիվերպուլին»: -Ոչ, նա երջանիկ է «Ռեալում» և մեծ տեղ ունի իմ տակտիկայում,-հայտնել է ակումբի գլխավոր մարզիչը:
|