| |
Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ռաֆայել Վարանը բաց կթողնի «Ալմերիայի» դեմ առաջիկա խաղը: 20-ամյա ֆրանսիացին Ուկրաինայի հետ խաղից հետո նորից վնասել է վիրահատված ծունկը: Վարանն այս պատճառով չի կարողանա պարբերաբար դաշտում լինել՝ -Վարանը նորից խնդիրներ ունի ծնկի հետ ու չի խաղա «Ալմերիայի» դեմ:
Ֆրանսիայի հավաքականի կազմում խաղալուց հետո նա նորից վատ է զգում իրեն: Սա սովորական խնդիր է, որ ունենում են ֆուտբոլիստները, բայց պետք է լուծենք ադ հարցը: Անհանգիստ ենք, սակայն իրավիճակը հսկում են մասնագետները,-ասել է «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին: |