| |
FIFA համաշխարհային ֆուտբոլային կազմակերպության նախագահ Զեպ Բլատերը Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին անվանել է հրամանատար, փնտրելով նրա հետ հաշտության ուղիներ՝ Իտալիայում Հռոմի Պապի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով լրագրողի հարցին՝ Բլատերն ասել է՝ -Ինձ համար նա շարունակում է մնալ բացառիկ խաղացող և խաղադաշտում մի եզակի հրամանատար, -ասել է Բլատերը: Խոսելով «Ոսկե գնդակի» թեկնածուների մասին՝ նա ասել է՝ «Մեզանից յուրաքանչյուրն իր սրտում ունի իր ֆավորիտը, ինձ համար մեկ է»:
|