| |
Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը Մեդիամաքս պարբերականի հետ զրույցում ասել է, որ «Ոսկե գնդակի» քվեարկությունում իր ձայնը տվել է Պորտուգալիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուին: Վարդան Մինասյանի ցուցակում երկրորդը եղել է Ֆրանսիայի հավաքականի և Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին, երրորդը` Իտալիայի հավաքականի և Թուրինի «Յուվենտուսի» փորձառու ֆուտբոլիստ Անդրեա Պիրլոն: -Ռոնալդուի օգտին եմ քվեարկել, որովհետև նա արդեն 4 տարի է կայուն խաղ է ցուցադրում: Սակայն նախորդ տարիներին նրա բախտը չէր բերում, քանի որ կար Լիոնել Մեսսին,- «Մեդիամաքս»-ին ասել է Վարդան Մինասյանը:Վերոնշյալ աղբյուրը տեղեկացնում է նաև, որ լավագույն մարզիչները, ըստ Մինասյանի, Ալեքս Ֆերգյուսոնը («Մանչեսթեր Յունայթեդ»), Յուպ Հայնկենսը («Բավարիա Մյունխեն») և Վիսենտե դել Բոսկեն (Իսպանիայի հավաքական) են:
|