| |
Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի Մ21 հավաքականի կիսապաշտպան Ասյեր Իլյարամենդին գոհ է թիմում իրեն վերաբերվող դրվագներից։ Ֆուտբոլիստը Marca-ի հետ հարցազրույցում նշել է, որ սկսում է հարմարվել Մադրիդին ու երկրպագուներին՝ -Սկսել եմ հարմարվել նոր ակումբիս։ Արդեն սովորում եմ Մադրիդին։ Ինձ օգնում են երկրորդ կեսս ու ընտանիքս։ Միշտ ավելիին եմ ձգտում։ Ամեն օր ավելի շատ եմ աշխատում, որ օգտագործեմ ինձ տրված հնարավորությունը,-ասել է Իլյարամենդին:
|