| |
Իսպանիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» ավագ Իկեր Կասիլյասի կարծիքով՝ «Ոսկե գնդակը» պետք է ստանա Կրիշտիանու Ռոնալդուն. այս մասին գրում է «Marca»-ն: -Ես իմ ձայնը տվել եմ Ռոնալդուին: Ես կզարմանամ, եթե նա չստանա «Ոսկե գնդակը», նրա ցուցանիշները հիանալի են, -ասել է Կասիլյասը: Դարպասապահը նաև նշել է, որ տարբեր մարդիկ տարբեր չափանիշներով են որոշում լավագույնին, ինքը նախապատվությունը տալիս է գոլերի քանակին՝ -Կրիշտիանուն արժանի է, որովհետև հրաշալի մրցաշրջան է անցկացնում: Ամեն մեկն իր չափանիշներն ունի. ոմանց համար կարևոր են տիտղոսները, ոմանց համար՝ խազաոճը, ես հաշվի եմ առնում գոլերի քանակը. 80 խաղում 90-ից ավելի գոլ խփելն աննկարագրելի է, -ասել է Կասիլյասը:
|