| |
«Բավարիայի» նախագահ նախկինում ֆանտաստիկ ֆուտբոլիստ Ֆրանց Բեկենբաուերը հայտարարել է, որ դեմ չէր լինի իր թիմում տեսնել Կատալոնական «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսիին, ինչի հակառակը նա ասաց Ռոնալդուի մասին: -Մեսսին հիանալի համապատասխանում «Բավարիային»: Բացի այդ նա մեծ կարևորություն կունենար «Բավարիայի» բրենդն ամբողջ աշխարհում շրջանառության մեջ դնելու տեսանկյունից: Մեսսիի և Ռիբերիի համատեղ ելույթը գրավիչ կլիներ: Իբրահիմովիչի տարբերակը Խոսեպ Գվարդիոլայի դեպքում բացառում ենք, իսկ Կրիշտիանու Ռոնալդուն մեր պլաններին ընդհանրապես չի համապատասխանում»,-Բեկենբաուերի խոսքերը մեջբերել է Sportal.de կայքը:
|