| |
«Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հավատացրել է, որ իր նախկին և ներկա ակումբների նախագահներից ոչ մեկը երբևէ իր որոշումներին չի խառնվել։ -«Ես գործ եմ ունեցել այնպիսի նախագահների հետ, ինչպիսիք Աբրամովիչն ու Նասերան են, ովքեր հենց ակումբների սեփականատերերն էին, իսկ Ֆլորենտինոն ու Բեռլուսկոնին տարբերվում են նրանցից։ Բայց նրանք բոլորն էլ այս կամ այն կերպ իրենց ակումբների երկրպագուն են։ Նրանց պետք է պատասխան տալ, բայց որոշումները, միևնույն է, մարզիչն է կայացնում։ Ես քիչ սխալներ չեմ գործել, բայց սա ֆուտբոլ է։ Ես այս մասին իմ գրքում չեմ նշել, բայց ոչ մի նախագահ ինձ չի ասել՝ ում է պետք դաշտ դուրս բերել»,-ընդգծել է Անչելոտին։
|