| |
«ՊՍԺ»-ի և Բրազիլիայի ազգային հավաքականի ավագ Տիագո Սիլվան բացատրել է, թե ինչու՞ է «Ոսկե գնդակի» համար ընթացող քվեարկությունում իր ձայնը տվել Լիոնել Մեսսիին, Զլատան Իբրահիմովիչին և Կրիշտիանու Ռոնալդուին: «Եթե ես կարողանայի քվեարկել բրազիլացիների օգտին, ապա առաջին տեղում Նեյմարը կլիներ, երկրորդում՝ ես: Բայց ես այդպես չէի կարող անել, դրա համար եմ քվեարկել եմ ոչ բրազիլացիների օգտին: Կրիշտիանու Ռոնալդուն նախորդ մրցաշրջանում չի նվաճել ոչ մի տիտղոս, այդ իսկ պատճառով ես չէի կարող նրան ընտրել տարվա լավագույն ֆուտբոլիստ՝ առաջին տեղով քվեարկելով»,-ասել է Սիլվան: Նշենք, որ Տիագո Սիլվան առաջին տեղում նշել է Լիոնել Մեսսիին, երկրորդում՝ թիմակից Զլատան Իբրահիմովիչին, երրորդում՝ Կրիշտիանու Ռոնալդուին:
|