| |
Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Չավի Էրնանդեսը կասկածում է, որ Իր թիմակից Լեո Մեսսին չի տրիանա «Ոսկե գնդակին»: -Եթե հարցնեն, թե ով է լավագույն ֆուտբոլիստը, պատասխանը մեկն է՝ Մեսսին, սակայն եթե խոսքը 2013թ-ի մասին է, ապա այս դեպքում բանավեճ կարող է առաջանալ», -ասել է Չավին: Նա նաև նշել է, որ Մեսսիին կարող է խանգարել այն փաստը, որ նա 4 անգամ դարձել է «Ոսկե Գնդակակիր»: -Մեսսին արդեն 4 «Ոսկե գնդակ» է ստացել, ինչը կարող է խանգարել նրան, որ նա այս տարի էլ հաղթի: Ես Ոսկե գնդակը կհանձնեի նարն, որովհետև նա ունակ է վճռել ցանկացած խաղի ելք, սակայն պետք է խոստովանել, որ Ֆրանկ Ռիբերին և Կրիշտիանու Ռոնալդուն այս տարի ևս հիանալի ցուցանիշներ ունեն», - ասել է Իսպանացին:
|