| |
Մադրիդի «Ռեալի» հարձակվողներ Կրիշտիանու Ռոնալդուն և Կարիմ Բենզեման միասին կազմում են Եվրոպայի 5 խոշոր առաջնությունների լավագույն հարձակվողական զույգը: Այս մասին գրում է ակումբի պաշտոնական կայքը՝ Realmadrid.com-ը: Կրիշտիանու Ռոնալդուն, ով նաև Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկուն է, իսպանիայի առաջնության այս մրցաշրջանում արդեն դարձել է 16 գոլի հեղինակ: Կարիմ Բենզեման իր հերթին խփել է 6 գնդակ, և այս զույգը 22 գոլով գրանցել է իսպանական, իտալական, անգլիական, գերմանական և ֆրանսիական առաջնությունների լավագույն ցուցանիշը: Նրանց հաջորդում են «Ատլետիկո Մադրիդից» Դիեգո Կոստան և Վիլյան՝ 19 գոլով, «ՊՍԺ»-ից Կավանին և Իբրահիմովիչը՝ 17 գոլով, Դորտմունդի «Բորուսսիայից» Լևանդովսկին և Ռոյսը՝ 16 գոլով և «Լիվերպուլից» Լուիս Սուարեսն ու Ստարիջը՝ կրկին 16 գոլով:
|