| |
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին իր նոր՝ «Il mio Albero di Natale» գրքում գրել է, թե ինչպես է «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն իր համոզել աշխատանքի անցնել Մադրիդում: «Ֆլորենտինո Պերեսը շատ հյուրասեր մարդ է: Նա ինձ կոչ արեց, որ զգամ ինձ, ինչպես իմ տանը և հրավիրեց իր գրանսենյակ: Իհարկե, նա գիտեր, թե ինչպե՞ս գրավել իմ ուշադրությունը: «Մեկը պակասում է»,-ասաց նա: Այնտեղ գտնվում էին Չեմպիոնների լիգայի 9 գավաթները: Ես դրանից առաջ երբեք նման բան չէի տեսել: Պերեսը նայեց ինձ և կրկնեց՝ «Դրանք գեղեցիկ են չէ՞, բայց մեկը պակասում է»»,-գրել է Անչելոտին:
|