| |
«Ռեալը» կարող է մինչև հունվարյան տրանսֆերային պատուհանը նոր ֆուտբոլիստ ձեռք բերել: Բանը նրանում է, որ օրեր առաջ վնասվածք ստացած Սամի Խեդիրան այս տարի այլևս չի խաղա և ակումբում նրան փոխարինող են փնտրում: Marca.com-ի հավաստմամբ՝ ակումբն իրավունք ունի անժամանակ համալրել կազմը, եթե ֆուտբոլիստնրից որևէ մեկը 5-ից ավելի ամիս չի խաղալու: Պետք է նշել սակայն, որ ՈւԵՖԱ-ի տրանսֆերային կանոնադրության համաձայն՝ նորեկը պետք է կամ ազատ գործակալ լինի կամ իսպանական որևէ ակումբի ներկայացուցիչ:
|