| |
Համաշխարհային ֆուտբոլի մեծագույն կազմակերպության՝ ՖԻՖԱ-ի վիրուսը շարունակում է «Ռեալից» ֆուտբոլիստներ խլել: Երեկ, Իտալիա-Գերմանիա (1:1) ընկերական հանդիպման ժամանակ ծնկի ծանր վնասվածք ստացավ Սամի Խեդիրան, ում ապաքինման համար ամենաքիչը կես տարի կպահանջվի: Այսօր կեսգիշերին, Հասարակածային Գվինեա-Իսպանիա ընկերական խաղի ժամանակ վնասվածք ստացավ Խաբի Ալոնսոն, ով վերջերս էր ապաքինվել նախորդ վնասվածքից և խաղադաշտ վերադարձել: Մրցակից Ֆիջեուի սահանկումից հետո Ալոնսոն չկարողացավ շարունակել խաղը և փոխարինվեց: Իսպանական լրատվամիջոցներում ֆուտբոլիստի վնասվածքի լրջության մասին դեռևս տեղեկատվություն չկա: Կտեղեկացնենք ձեզ ավելի ուշ... Ահա Ալոնսոի լուսանկարը խաղից առաջ կայացած նախավարժանքի ժամանակ՝ ԵՂԵՔ ԱԿՏԻՎ ԲԼՈԳՈՒՄ՝ ԿԱՏԱՐԵՔ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ և ԱՐԺԱՆԱՑԵՔ ԱԴՄԻՆԻՍՏՐԱՏՈՐԻ ԿՈՉՄԱՆԸ:
ՀԱՐՑԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ԳՐԵՔ ԶՐՈՒՑԱՐԱՆՈՒՄ: |