| |
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը հայտարարել է, որ թիմում և Մադրիդում իրեն շատ լավ է զգում, հաղորդում է իսպանական մամուլը։ Ուելսցի ֆուտբոլիստը նաև նշել է, որ ցանկանում է իսպաներեն սովորել։ «Ինձ շատ է դուր գալիս մեր մարզադաշտը։ «Ռեալի» երկրպագուները շատ լավն են։ Իսկ երբ խաղում ես Կրիշտիանու Ռոնալդուի՝ աշխարհի լավագույն ֆուտբոլիստի հետ, ամեն ինչ շատ ավելի հեշտ է թվում։ Մեծ բավականություն է նրա «Ռեալի» և «Ռեալի» մյուս ֆուտբոլիստների կողքին հանդես գալը։Իսկ ինչ վերաբերում է իսպաներենին, ապա ես կամաց-կամաց տիրապետում եմ լեզվին։ Պարզապես ես կենտրոնանում եմ ֆուտբոլի վրա։ Ես արդեն որոշ բառեր գիտեմ, բայց լեզուն յուրացնելու համար ինձնից դեռ ժամանակ կպահանջվի»,-հայտարարել է Բեյլը։
|