| |
Իսպանական Marca պարբերականի հավաստմամբ ՝ Մադրիդի «Ռեալի» ղեկավարության և կիսապաշտպան Խաբի Ալոնսոյի միջև բանակցային գործընթացը մոտենում է ավարտին: Ալոնսոն պատրաստակամություն է հայտնել երկարաձգելու պայմանագիրը ևս մեկ տարով: Գործող համաձայնագիրը կորցնելու է ուժը 2014 թվականի ամռանը: Հիշեցնենք՝ ավելի վաղ տեղեկություններ կային, որոնց համաձայն Ալոնսոյի ծառայություներով հետաքրքրված են «Յուվենտուսը», «Չելսին» և «Միլանը»:
|