| |
Խավիեր Ձանետտին խոստովանել է, որ ժամանակին մոտ է եղել Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելուն: Այս մասին գրում է «AS»-ը: «Ես մոտ էի իսպանական մի այնպիսի կարևոր թիմ տեղափոխվելուն, ինչպիսին է «Ռեալը»: Սակայն եթե հեռանայի էլ, կցանկանայի հետք թողնել «Ինտերի» պատմության մեջ: Հետո ես ստացա ավագի թևկապը, ինչը մեծ պատասխանատվություն էր: Ես չէի կարող լքել ինձ հարազատ դարձած ակումբը», - ասել է ֆուտբոլիստը: |