| |
Իսպանական «Ռեալը» Պեպեի և Կոենտրաուի աշխատավարձի բարձրացումից հետո մտադիր է բարձրացնել նաև ապագա հայր Սերխիո Ռամոսի աշխատավարձը և պահել ակումբում «ՑՄԱՀ»: Սովորաբար՝ «Ռեալը» բարձրացնում է այն ֆուտբոլիստների աշխատավարձը, որոնց պայմանագիրը ավարտվում է 2 տարուց, կամ ֆուտբոլիստի կորուստից խուսափելու համար: Ռամոսի աշխատավարձը կազմում է մոտավորապես 5.5 մլն եվրո, և ըստ Պերեսի, 2 ավագները Կասիլյասը և Ռամոսը Ռոնալդուից հետո թիմում ամենաշատ վարձատրվող ֆուտբոլիստներն են: Ռամոսը ցանկանում է կարիերան ավարտել «Ռեալում», սակայն, ըստ Marca պարբերականի, նա այլևս այն նորեկը չէ, որ եկել էր Սևիլիայի, այժմ նա մադրիդյան թիմի կարևորագույն անձանցից է և պահանջներն է այլ են: |