| |
Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Լուիշ Ֆիգուն հայտարարել է, որ տեղյակ չէ՝ ի՞նչ չափով է ազդում ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի և նրա օգնականների որոշումների կայացման վրա, հաղորդում են իսպանական լրատվամիջոցները։ Վերջերս Ֆիգուն լրատվամիջոցներին ասել էր, որ ժամանակին ինքը հայտնվել է «Արքայական» ակումբի պահեստայինների նստարանին հենց Պերեսի պարտադրանքով։ -«Չեմ կարող պատասխանել Պերեսի ազդեցության վերաբերյալ հարցին, քանի որ այդ ամենն արդեն անցյալի մի մասն է, իսկ ներկայի մասին ես քիչ բան գիտեմ։ Ես միայն իմ մասին եմ խոսում, իմ ունեցած ապրումների և անձնական փորձի։ Հարգում եմ Պերեսին որպես իմ ակումբի նախագահ և նրան ամենայն բարիք եմ ցանկանում։ Ամեն մարդ ինքն է պատասխանատվություն կրում իր արարքների և հայտարարությունների համար»,-ասել է Ֆիգուն։
|