| |
«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էդին Ջեկոն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ տեղափոխվելու է Դորտմունդի «Բորուսսիա», հաղորդում է Dnevni Avaz-ը: Գերմանական ակումբը Ջեկոյին դիտարկում է որպես Ռոբերտ Լևանդովսկին փոխարինող, ով հրաժարվել է երկարաձգել «Բորուսսիայի» հետ պայմանագիրը և շուտով այլ ակումբ է տեղափոխվելու: Տրանսֆերի համար «Բորուսսիան» պատրաստ է վճարել 22 մլն եվրո, իսկ «քաղաքայինների» ղեկավարությունը պատրաստ է բաժանվել ֆուտբոլիստից, ում շաբաթական 190 հազար եվրո է վճարում, սակայն խաղաժամանակ չի հատկացնում: Բոսնիացի ֆուտբոլիստի՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ գործող պայմանագիրը դեռևս 18 ամիս ուժի մեջ է լինելու, սակայն անձամբ Ջեկոն վերջերս դժգոհել էր քիչ խաղաժամանակ ստանալու համար և Պրեմիեր լիգայից հեռանալու պատրաստակամություն հայտնել: Այս Ամենից շահ ունի նաև Մադրիդի «Ռեալը», որի տնորեն Ֆլորենտինո Պերեսը դեռևս ՉԼ-ի նախորդ խաղարկությունում հետաքրքրված էր նրանով:
Ինչևէ՝ սպասենք լուրերի հետագա զարգացմանը... |