| |
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դուրես է եկել առաջին հորիզոնական Եվրոպայի լավագույն ռմբարկուի կոչման համար։Իսպանիայի առաջնության հերթական տուրում երեք գնդակ ուղարկելով «Ռեալ Սոսյեդադի» դարպասը՝ պորտուգալացի հարձակվողը Պրիմերայում իր գոլերի թիվը հասցրեց 16-ի՝ այդպիսով վաստակելով 32 միավոր և գլխավորելով «Ոսկե խաղակոշիկի» հավակնորդների ցանկը։Առաջատար հնգյակն այս պահին հետևյալ տեսքն ունի՝ 1. Կրիշտիանու Ռոնալդու – 16 գոլ – 32 միավոր 2. Ներիուս Վելկսիս («Սուդուվա») – 27 – 27 3. Դիեգո Կոստա («Ատլետիկո) – 13 – 26 4. ФՖրուդե Յունսեն («Օդդ Գրենլանդ») – 16 – 24 5. Վլադիմիր Վոսկոբոյնիկով («Նիմմե Կալյու») – 23 – 23 Նշենք, որ յոթերորդ հորիզոնականում «Ֆիորենտինայի» հարձակվող Ջուզեպպե Ռոսին է, ով «Սամպդորիայի» դարպասն ուղարկած երկու գնդակից հետո իր հաշվին ունի 11 գոլ և 22 միավոր։
|