| |
Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան, որի թիմը, Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Վիկտորիա Պլզենի» նկատմամբ նվազագույն հաշով առավելության հասնելով, Չեմպիոնների լիգայում անընդմեջ հաղթանակների թվով հավասարվեց «Բարսելոնային», հայտարարել է, որ մտադիր է գերազանցել այդ ռեկորդը: -«Ինձ համար շատ ուրախալի է կրկնել իմ նախկին թիմի ռեկորդը։ Հույս ունեմ, որ սա լրացուցիչ խթան կհանդիսանա իմ ֆուտբոլիստների համար Մոսկվայում լավ խաղալու «ԲԿՄԱ»-ի դեմ և գերազանցելու «Բարսելոնային» այս ցուցանիշով։ Կարծում եմ՝ մեզ կհաջողվի նոր ռեկորդ սահմանել»,-ասել է Գվարդիոլան։ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի հինգերորդ տուրում «Բավարիային» սպասվում է Մոսկվայի «ԲԿՄԱ»-ի հետ արտագնա հանդիպում, որը հաղթանակով ավարտելու դեպքում թիմը նոր ռեկորդ կսահմանի։
|