| |
Մեծագույն ֆուտբոլիստներին շատ ժամանակ հարկավոր չէ փոխհամագործակցությունը կառուցելու համար:
Դա ապացուցել են «Ռեալի» երեք հարձակվողները՝ BBC եռյակը, ինչպես անվանում են իսպանական ԶԼՄ-ները (BBC - Bale, Benzema, Cristiano անվանումների առաջին տառերիվ հապավում - խմբ.): «Սևիլիայի», «Ռայո Վալեկանոյի» ու «Յուվենտուսի» դեմ խաղերում միասին այս երեք խաղացողները 12 գոլ են հեղինակել:
Ռոնալդուն, ով խփել է 6 գոլ ու կատարել 1 գոլային փոխանցում, անկասելի է, մինչդեռ Բեյլը, ով երեք գոլ է խփել ու 4 գոլային փոխանցում կատարել, և Բենզեման, ով երեք գոլ է խփել ու նույնքան փոխանցում կատարել, լավագույնս են կատարում Եվրոպայի ամենաահեղ հարձակումը ստեղծելու առաքելությունը: |