| |
Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը «Յուվենթուսի» դեմ կայացած խաղից հետո (2-2) հայտարարել է, որ իր համար կարևոր չէ, թե որ դիրքում կխաղա: Նշենք, որ «Յուվենթուսի» դեմ խաղում Ռամոսը խաղում էր աջ պաշտպանի դիրքում: -Վերջին տարիներին ես հիմնականում պաշտպանության կենտրոնում եմ խաղում, բայց ես միշտ պատրաստ եմ խաղալ այնտեղ, որ թիմին է անհրաժեշտ:Կարևորը հիմնական կազմում խաղալն է, իսկ դիրքը կարևոր չէ: Առաջին անգամ չէի խաղում պաշտպանության աջ եզրում,- հայտարարել է Ռամոսը:
|