| |
Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասը վստահեցրել է թիմի երկրպագուներին, որ չի պատրաստվում հեռանալ ակումբից:«Չեմ պատրաստվում լքել «Ռեալը» հունվարին, հունիսին, կամ ցանկացած ժամանակ, քանի դեռ ուժի մեջ է ակումբի հետ իմ պայմանագիրը: Չգիտեմ, ինչ է լինելու մեկ, երկու կամ երեք տարուց, սակայն հիմա իմ մտադրություններն այսպիսին են: Իմ բառերը ճիշտ չեն հասկացել», - հայտարերել է Կասիլյասը: Հիշեցնենք, որ ավելի վաղ իսպանական Marca պարբերականը տեղեկացրել էր, որ Իկեր Կասիլյասը մտադիր է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ հեռանալ «արքայական ակումբից» քիչ խաղաժամանակ ստանալու պատճառով: |