| |
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին գոհ է մնացել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Յուվենտուսի» հետ կայացած հանդիպման արդյունքից (2:2)՝ -«Ես գոհ եմ նրանից, թե իմ թիմն ինչպես անցկացրեց երկրորդ խաղակեսը: Մենք ճիշտ ձևով արձագանքեցինք անցանկալի զարգացումներին: Ընդմիջումից հետո, ավելի համարձակ և ագրեսիվ գործեցինք:
Առաջին կեսում, ավելի խորքից էինք պաշտպանվում, որպեսզի վերահսկենք Պոգբային ու Մարկիզիոյին: Երկրորդ կեսում, այլ կերպ սկսեցինք գործել և խաղի որակը բարելավվեց: Մենք փորձում էինք վնասազերծել մրցակցի գլխավոր խաղաքարտերը, որոնք տուգանային հրապարակ կատարված եզրային փոխանցումներն են: Ռամոսին աջ եզր տեղափոխելու շնորհիվ, մեզ ավելի հանգիստ էինք զգում: Սերխիոն բազմակողմանի զարգացած ֆուտբոլիստ է և կարող է թիմին օգուտ տալ խաղալով մի քանի դիրքերում: Այս մրցավեճում հաջող գործեց նաև Բենզեման, ով կարողացավ պրեսինգի ենթարկել Անդրեա Պիրլոյին»,-ասել է իտալացի մասնագետը:
|