| |
Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի՝ «Յուվենտուսի» դեմ կայացած մրցավեճից հետո (2:2) նշել է, որ իր թիմն, այժմ, կարող է կենտրոնանալ Լա Լիգաի խաղերի վրա: -«Մենք Չեմպիոների լիգայի փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր ձեռք բերելու հերթական քայլը կատարեցինք: Հիմա կարող ենք ավելի մեծ ուժեր ծախսել Իսպանիայի առաջնությունում, որտեղ դեռ ամեն ինչ առջևում է: Ինչ վերաբերում է ինձ, ապա ես երջանիկ եմ, որ դուրս եմ եկել խաղադաշտ: Ամեն անգամ, երբ մարզիչը մեկնարակային կազմում տեղը վստահում է ինձ՝ ես փորձում եմ դրսևորել իմ լավագույն որակները:
Սակայն, երկու շաբաթը մեկ խաղալով՝ դժվար է լավ մարզավիճակում գտնվել և պահպանել կենտրոնացվածությունը: Ավելի հաճախ խաղադաշտ դուրս գալու դեպքում՝ ավելի հաջող կխաղայի», - Կասիլյասի խոսքերն է մեջբերել «Ռեալի» պաշտոնական կայքը:
|