| |
Կեսգիշերին կայացած «Յուվենթուս» - «Ռեալ Մադրիդ» խաղում, թեև տան տերերը մեծ առավելություն ունեին խաղն ավարտվեց 2-2 հաշվով: «Յուվենթուսը» խաղավարտից 3 րոպե առաջ գրավեց «Ռեալի» դարպասը 11 մետրանոցից Ռաֆաել Վարանի ամփույթ խաղի պատճառով: Դրա դիմաց «Ռեալը» 2-րդ խաղակեսում առաջ անցավ մեկ գոլի տարբերությամբ: Սկզբում «Ծեր Սենիորաի» պաշտպանի սխալից հետո հիանալի գործեց Բենզեման, տանելով գնդակը տուգանաինի մատույցներ, իսկ Ռոնալդուն իրեն բնորոշ ձևով գոլ հեղինակեց: Ռոնալդուի գոլից 8 րոպե անց փայլեց նորեկ Գարեթ Բեյլը իր խաղաոճի համաձայն ձախ ոտքով գնդակը մոտակա անկյունը մխրճելով: Բեյլի գոլից 5 րոպե անց, երբ «Արքայական» ակումբի ուժերը մարել էին խաղին տեմպ հաղորդեց Ֆերնանդո Լիլորենտեն դառնալով գեղեցիկ գոլի հեղինակ այն էլ գլխով: Հիանալի խաղ ցուցադրեց նաև ավագ Իկեր Կասիլյասը ՝ կատարված 12 հարվածներից հետ մղելով 10-ը: |