| |
Մադրիդի Ռեալն ու Յուվենթուսը երբեք ոչ ոքի չեն խաղացել:8 խաղում հաղթել են մադրիդցիները,7-ում ՝ թուրինցիները:Պարտվող թիմը երբեք մեկ գնդակից ավել չի կարողացել խփել: 2002/03 մրցաշրջանից հետո «Ռեալը» այսքան շատ գոլեր չէր խփել մինչ օրս: «Գալաթասարայը», «Կոպենհագենն» ու «Յուվենտուսը» «Ռեալի» առաջին երեք զոհերն էին Չեմպիոնների Լիգայի այս տարվա խաղարկությունում: Հենց մեկնարկից «Ռեալը» հաստատեց իր հավակնությունները՝ արտագնա խաղում 1-6 հաշվով հաղթելով «Գալաթասարային», ինչից հետո արդեն «Բեռնաբեույում» պարտության մատնեց «Կոպենհագենին» 4-0 հաշվով: Եվս երկու գոլ խփելով «Յուվենտուսի» դարպասը՝ գոլերի քանակը թիմը հասցրեց 12-ի: Վերջին 11 տարիներում սա թիմի լավագույն ցուցանիշն է: 2002/03-ին թիմը նույքան գոլ էր խփել՝ հաղթելով «Ռոմային» (0-3) ու «Գենկին» (6-0) և ոչ-ոքի խաղալով ԱԷԿ-ի դեմ (3-3):
Չեմպիոնների Լիգայում առաջին երեք խաղերից հետո «Ռեալի» ցուցանիշները
|