| |
![]() Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտտին իր դժգոհությունն է հայտնել Marca-ի հետ հարցազրույցում: Պատճառը «Ռեալի» պաշտպանների անպատասխանատվությունն էր: Նա իր զայրույթը արտահայտել է այնպես, որ պաշտպանները չխռովեն նրանից՝ -Զայրացած եմ պաշտպաններից վրա: Նրանք կարող են ավելի լավ ֆուտբոլ ցուցադրել, ինչը անում են միայն բարձրամակարդակ թիմերի դեմ խաղում: Թերագնահատելով հակառակորդին կարելի է պարտվել անգամ 5 գոլի տարբերության դեպքում: Նույն Ռամոսը, Պեպեն, Կարվախալը և Արբելոան կարող են բարձր մակարդակի ֆուտբոլ ցուցադրել և պետք է գիտակցեն, որ պաշտպանությունը կարևոր է անգամ ֆավորիտ լինելու դեպքում: Երիտասարդ տարիքում ես նույնպես ֆուտբոլիստ եմ եղել, դա ինձ բացատրել են մարզիչներս, իսկ հիմա ես դա փոխանցում եմ նոր սերնդին,- Ասել է Անչելոտտին |