| |
Թուրինի «Յուվենթուսի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն Իտալիայի առաջնության 11-րդ տուրի` «Պարմայի» հետ հաղթական խաղից (1:0) հետո խոսել է «Արքայական» ակումբի դեմ Չեմպիոնների Լիգայում մոտակա հանդիպմանը թիմի պատրաստվածության մասին: -«Երեքշաբթի օրը արդեն շատ պատասխանատու հանդիպում ենք անցկացնելու «Ռեալի» դեմ: Մեր թիմում այդ հանդիպումից առաջ կան կորուստներ: Միրկո Վուչինիչն ու Շտեֆան Լիխտշտայները հաստատ չեն կարողանա ապաքինվել մինչև այդ հանդիպումը: Հիմա ես չեմ կարող հստակ ասել, թե նրանք երբ կվերադառնան խաղադաշտ: Հուսով եմ, դա կլինի «Նապոլիի» դեմ հաջորդ տուրի հանդիպումից առաջ», - նշել է Կոնտեն:
|