| |
Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ֆաբիու Կոենտրաուն կարող է բաց թողնել Չեմպիոնների Լիգայի 4-րդ տուրի խաղը Թուրինի «Յուվենթուսի» դեմ, տեղեկացնում էFootball Espana-ն: Հիշեցնենք, որ պորտուգալացին վնասվածք է ստացել Իսպանիայի Լա Լիգայի վերջին խաղում (3-2) «Ռայո Վալեկանոյի» դեմ 42-րդ րոպեին: Վնասվածքի լրջության աստիճանը չի նշվում, սակայն իսպանական ԶԼՄ-ները պնդում են, որ Կոենտրաուն բաց կթողնի եկող հանդիպումը:
|