| |
![]() Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին մեկնաբանել է Իսպանիայի առաջնության 12-րդ տուրի «Ռայո Վալյեկանոյի» դեմ խաղը: Հիշեցնենք, որ մադրիդցիներն այդ խաղում հաղթում էին 3:0 հաշվով, սակայն կարճ ժամանակահատվածում թույլ տվեցին մրցակցին 2 գնդակ խփել: -««Ռայոն» մեզ համար շատ խնդիրներ ստեղծեց, մրցակիցն անընդհատ պրեսինգի էր: Առաջին խաղակեսը լավ անցկացրինք, խփեցինք երկու ֆանտաստիկ գոլ, բայց երկրորդ խաղակեսն իսկական ողբերգություն էր:3:0 հաշվի դեպքում չի կարելի մտածել, թե խաղն ավարտված է: Մրցակիցը միշտ կարող է անակնկալ մատուցել: «Սևիլյայի» դեմ խաղում էլ նան դեպքեր եղան, և դա պատահականություն չէ: Չի կարելի հենց այնպես ձեռքից բաց թողնել առավելությւնը: Այս թեմայի շուրջ խոսելու եմ ֆուտբոլիստների հետ»,-ասել է Անչելոտին հետխաղյամամուլի ասուլիսի ժամանակ:
|