| |
Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը պատրաստակամություն է հայտնել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիին ձեռք բերելու առնչությամբ, հայտնում է իսպանական մամուլը։ «Արքայական ակումբի» ղեկավարն այդպես է արտահայտվել կատալոնացիների նախկին գլխավոր մարզիչ Յոհան Կրոյֆի՝ օրերս արած այն հայտարարության համատեքստում, երբ լեգենդար հոլանդացին հայտարարել էր, որ Նեյմարի ձեռք բերումից հետո ինքն, օրինակ, նպատակահարմար է գտնում Մեսսիին՝ այլ ակումբի վաճառելը։ Իր դիրքորոշումը, Կրոյֆը հիմնավորել էր այդ երկու ֆուտբոլիստների ունեցած համարժեք խաղամակարդակներով՝ նշելով, որ նրանց միաժամանակ ներկայությունը խաղադաշտում՝ անհամատեղելի է ու խնդրահարույց։ «Եթե «Բարսելոնան» ցանկանա վաճառել Մեսսիին, ապա թող զանգահարեն մեզ»,-հայտարարել է Պերեսը։ |