| |
Մադրիդյան «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն մեկնաբանել է այն լուրերն, ըստ որի նա Պորտուգալական «Սպորտինգից» 18-ամյա հասակում կարող էր տեղափոխվել ոչ թե «Մանչեսթեր Յունայթեդ», այլ Թուրինի «Յուվենթուս»: -«Իմ ծառայություններով հետաքրքրվում էին մի շարք եվրոպական գրանդ ակումբներ, այդ թվում «Յուվենթուսը», Բայց ինձ ամենից շատը հուզեց «Դևերի» առաջարկը և ես անցա նրանց շարքերը: Ֆուտբոլիստների մեծամասնությունը երազում է խաղալ «Յուվենթուսում» և ես մեծ հասակում թոռնիկներիս շատ բան կունենամ պատմելու»,-Անկեղծացել է Կրիշտիանու Ռոնալդուն:
|