| |
Մադրիդյան «Ռեալի» հենակետային Կրիշտիանու Ռոնալդուն սկսել է ֆրանսերեն ուսումնասիրել և ո՞վ գիտե կվորոշի կարիերան շարունակել Փարիզում: Փարիզի ակումբը` «ՊՍԺ»-ն, ամեն րոպե պատրաստ է 120 միլիոն եվրո վճարել փլեյմեյքերի համար: Շշուկները մամուլում շատ են, որոնց համաձայն Ռոնալդուն կարող է Իսպանիան փոխարինել Ֆրանսիայով: Հիշեցնենք նաև, որ Կրիշտիանու Ռոնալդուն 3 ամիս առաջ երկարաձգել է պայմանագիրը «Արքայական» ակումբի հետ, և ըստ նոր պայմանագրի նա պատկանում է իր ներկաիս ակումբին մինչև 2018 թվականը:
|