| |
Մադրիդյան «Ռեալի» գլխավոր մարզի Կարլո Անչելոտտին իր կարծիքն է հայտնել Լա Լիգաի ընդացիկ առաջնության 9-րդ տուրի «Մալագայի» դեմ խաղում 2:0 հաշվով տոնած հաղթանակի վերաբերյալ և գնահատել է Կրիշտիանու Ռոնալդուի ցուցադրած Խաղը: -«Մենք հիանալի էինք գործում պաշտպանությունում և մեր դարպասի մոտ վտանգ ստեղծելու ոչ մի հնարավորություն չտվեցինք մրցակցին: Ֆուտբոլիստներս խաղադաշտում լավ էին տեղաշարժվում, մրցակցին ազատ գործելու հնարավորություն չէին տալիս: Առջևում «Յուվենտուսի» և «Բարսելոնայի» դեմ երկու կարևոր խաղ ունենք: Այսօր լավ խաղացինք, այնպես որ կարող ենք ասել՝ դժվարին շաբաթը հաջող մեկնարկեց:Ինչու՞ Ռոնալդուն չտոնեց գոլը...Նա տխուր էր, քանի որ ցանկանում էր գոլ խփել խաղային իրավիճակից, սակայն նման դրվագները բավարար չէին: Խաղից հետո Ռոնալդուին ասել եմ՝ այսօր նրա օրը չէր:Ինչ վերաբերվում է Իսկոյին, ապա մրցաշրջանի մեկնարկում նա հիանալի մարզավիճակ է ձեռք բերել: «Մալագայի» դեմ խաղը նրա համար յուրահատուկ էր: Համոզված եմ՝ առաջիկայում ևս Իսկոն թիմին մեծ օգուտ է բերելու»,-ասել է Կարլո Անչելոտին հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ»,-Ասել է Անչելոտտին Marca-ի հետ խաղից հետո անմիջապես հարցազրույցում:
|