| |
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլն ապաքինվել է վնասվածքից և կկարողանա մասնակցել Իսպանիայի առաջնության առաջիկա՝ «Մալագայի» դեմ խաղին: Այս տեղեկատվությունը հաստատել է մադրիդցիների գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին: As-ը գրում է, որ այսօր «Ռեալի»՝ «Վալդեբեբասում» անցկացրած մարզումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Անչելոտին խոսել է Բեյլի ապաքինման և Ռաֆայել Վարանի՝ Ֆրանսիայի հավաքականի կազմում ստացած վնասվածքի մասին՝ -«Բեյլը որոշակի խնդիրներ ունի կապված միջողային սկավառակի հետ, սակայն նրա առողջական վիճակը կապված է միջմրցաշարային վատ պատրաստվածությամբ: 24 տարեկան հասակում ինքս միջողային սկավառակի ճողվածք եմ ունեցել, սակայն դա ինձ չի խանգարել շարունակել կարիերաս: Չեմ կարծում, թե «Մալագայի» դեմ խաղում Բեյլը կկարողանա խաղալ 90 րոպե, սակայն ես նրան պրակտիկաի համար խաղային ժամանակ կտրամադրեմ:Ինչ վերաբերում է Վարանի վնասվածքին, ապա ես բարկացած չեմ Ֆրանսիայի հավաքականի վրա: Արդեն խոսել ենք Դիդյե Դեշամի հետ: Վարանը չի մասնակցի «Մալագայի» հետ խաղին, սակայն պատրաստ կլինի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի «Յուվենտուսի» դեմ հանդիպմանը»,-ասել է Անչելոտին: |