| |
Մադրիդյան «Ռեալի» կիսապաշտպան Իսկոյի նախկին մարզիչ Սալվադոր Բուրգոսը պատմել է, որ խաղացողը փոքր հասակում մոտ է եղել «Բարսելոնայի» դպրոց տեղափոխվելուն: -«Երբ Իսկոն երեխա էր, ընտանիքը որոշեց նրան չտանել «Բարսելոնայի» ակադեմիա, քանի որ այնտեղ հայտնվելու համար պետք էր կատալոներեն իմանալ»,- պատմել է Բուրգոսը: Հիշեցնենք՝ կիսապաշտպանն այս ամռանն «Արքայական» ակումբ է տեղափոխվել «Մալագայից»՝ 24 մլիլիոն Եվրոի դիմաց, կնքելով 5-ամյա պայմանագիր:
|