| |
Վերջին օրերին եվրոպական մամուլում լուրեր էին շրջանառվում իբրև «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը տեղափոխվելու է «ՊՍԺ», «Չելսի» կամ «Մանչեսթեր Սիթի»: Այդ առիթով «Արքայական» ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հարցազրույց է տվել հանրահայտ պարբերական Marca-ին: -«Մենք Ռամոսի հետ պայմանագրի երկարաձգման վերաբերյալ բանակցություններ չենք վարում, բայց մեծ հույսեր եմ փայփայում նրա հետ: Ժամանակին ես Ռամոսին մեծ ջանքերի գնով եմ ձեռք բերել, իսկ հիմա ամեն ինչ անելու եմ, որ նա կարիերան ավարտի հենց «Ռեալում»: Ռամոսի տրանսֆերի վերաբերյալ մենք պաշտոնական առաջարկներ չենք ստացել, քանի որ բոլորն էլ գիտեն՝ նա չի վաճառվում: Նրա հետ պայմանագրի երկարաձգման մասին կխոսենք Լա Լիգաի ընթացիկ մրցաշարի ավարտից հետո»,-Պերեսի խոսքերը մեջբերել է Marca-ն: Նաև հիշեցնենք, որ «Սերուցքաինների» պայմանագրի ժամկետը փորձառու պաշտպանի հետ կավարտվի 2017 թվականի հունվարին:
|